Տունս փլվում է, պատերը քանդված են. քաղաքացիները ահազանգում են՝ հարևանը, ի հաշիվ իրենց տան, երկու կողմից ընդլայնել է տան տարածքը (տեսանյութ)


Տունս փլվում է, պատերը քանդված են. քաղաքացիները ահազանգում են՝ հարևանը, ի հաշիվ իրենց տան, երկու կողմից ընդլայնել է տան տարածքը (տեսանյութ)
Հուլիս 22 00:01 2020

Սուքիասյանների ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով 2005 թվականին վաճառեց ներկայիս տան հարևանությամբ գտնվող իրենց տունն ու 2006 թվականին  տեղափոխվեց այստեղ, Թերթ․am-ի հետ զրույցում այս մասին  պատմեցին Սուքիասյան ամուսինները։ Բնակարանը վաճառելուց շատ չանցած նախկին բնակարանի նոր բնակիչներն սկսեցին շինարարություն անել,  ու Սուքիասյանների խոսքով, անօրինական ճանապարհով փորձեցին ընդլայնել տարածքը՝ ի հաշիվ իրենց բնակարանի։

«Հարևանս եկավ ու ասաց, որ տուն է  կառուցում, որի համար ունի թույլտվություն, բայց չասաց, որ տունը պետք է ամբողջությամբ  քանդի ու նորը կառուցի, ասեցինք գնանք նոտարի մոտ, եթե նոտարը թույլ կտա, ու ավելորդ խնդիրների առաջ չենք կանգնի, ուրեմը խնդիր չկա՝  համաձայնվեցինք»։

Սակայն, Լարիսա Այվազյանը պատմում է՝ մի օր տանը չեն եղել,  երբ  վերադարձան ու  տան տանիքն ու պատը  կիսաքանդ վիճակում գտան․

«Եկանք տուն ու տեսանք, որ  պատը քանդվել է, քարերն էլ  լցվել են երեխայի անկողնու վրա, մի խոսքով ավերակ էր, կանչեցինք հարևանիս, եկավ ու տեսավ, թե ինչ է կատարվել, շինարարական աշխատանքները կանգնեցրեց ու ասաց, թե վաղը իրենց քանդածը կվերակառուցեն»։

Սակայն, Սուքիասյանների նոր հարևանը այդպես էլ չսկսեց վերակառուցման աշխատանքները։ Լարիսա Այվազյանի խոսքով՝ փորձել է հարցին լուծում տալու համար դիմել քաղաքապետարան, որտեղ էլ նրան հուսադրել են՝  ապօրինի շինության դեպքում մեղավորը կկրի պատասխանատվություն․

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։