


Հազար ամոթ...
Հերիք չի ընտրել եք բանակի հետ կյանքում որևէ աղերս չունեցող վարչապետ,ով չի ծառայել,հերիք չի որ ինքն ու իր կինը համազգեստ են կրում,հիմա էլ ՉԵՍՏ ԵՔ տալիս Նիկոլի կնոջը,խոսքեր չկան,նույնիսկ Ելենա Չաուշեսկուն երբեք բանակը պատվի չի առել:Այս փաստը հանգիստ կարող է 100 փաստի մասին մակուլատուրա գնացող բուկլետում տեղ գտնել:

Մենք պետք է շնորհակալ լինենք տիկին Աննայից, որ տավուշցիների հետ է հանդիպել, ասենք կարող էր չէ՞ սահմանը ուազիկով հատեր ու հանդիպեր որդեկորույս ազիկների հետ, դեղին ծաղիկները ձեռքին ու փամփուշտից սարքած զարդերով, մի աղաչագիր_ հրավիրատոմս էլ մոտը, որով Մեհրիբա Ալիևային հրավիրում է Շուշի մուղամ լսելու։
Զինվորական,ո՞ր կանոնակարգով կամ պաշտպանության նախարարի,ո՞ր հրամանով է նախատեսված զինվորական պատվի ու ընդունելության արժանացնել ԶՈՒ-ի հետ կապ չունեցող որևէ մեկին:Մի արատավորեք մեր զինվորականների պատիվն ու արժանապատվությունը:

Լավ ինչի համար, սա ովա, որ պատվի եք առնում, ովա՞ ինքը, խելքի եկեք, այ քեզ բաաան
Լավ, այս կարգի՞ չսիրել սեփական երկիրը, պետությունը, էս կարգի՞ փորձել անընդհատ նվաստացնել հաղթող տղերքին...
Տղերք ջան, դա ո՞վ է, ախր, որ պատվի եք առնում...
Հաջորդ անգամ Մարիամիկին կանգնացրեք ու գեներալներին ստիպեք իրեն պատիվ տալ, այ փթիրներ...
Աաաաաաաա
Ծովակալ Աննան
Լսվա՞ծ բան է, որ զինվորը կամ սպան պատվի առնի գերագույն գլխավոր հրամանատարի բարեկամներին՝ օրինակ կնոջը, աներձագին, զարմիկին, փեսուն և այլն: Այս լուսանկարում կարծես նույնիսկ ինչ որ բան են զեկուցում Աննա խանումին: Էն կողքի կանգնած թափթփվածներին էլ երևի պետք է ասել, որ զինվորի կամ սպայի զեկույցը զգաստ են լսում:
Հայոց բանակ, դիմացիր, մինչև սրանք հեռանան:










