Երևանի Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով


Երևանի Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով
Հուլիս 21 21:32 2020

Երևանի Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով: Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:

26 նոր վերելակ

Այսօր ծանոթացել եմ նոր վերելակների տեղադրման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի 26 բազմաբնակարանների հին վերելակները կփոխարինվեն նորերով: Ի դեպ վերելակները կահավորված կլինեն տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված կլինեն համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից: