Անկանխիկ եղանակով վճարվելիք կենսաթոշակների մասին


Անկանխիկ եղանակով վճարվելիք կենսաթոշակների մասին
Հուլիս 21 16:53 2020

2021-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով։

Քարտային եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով:

Բանկային քարտը կտրամադրվի և կսպասարկվի անվճար։

2021 թվականի հունվարի 1-ից Հայփոստի կողմից կգործարկվի կենսաթոշակների վճարման էլեկտրոնային նոր համակարգ, վճարման ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։