Երիտասարդ կնոջը ձերբակալել եմ դիմակ չդնելու համար եւ բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներով պահել. իրավապաշտպան


Երիտասարդ կնոջը ձերբակալել եմ դիմակ չդնելու համար եւ բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներով պահել. իրավապաշտպան
Հուլիս 21 19:17 2020

Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգ-կրակին առաքիչ է աշխատում), իսկ այնուհետև ոստիկանության բաժնում իրեն մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել, ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգ-կրակին առաքիչ է աշխատում), իսկ այնուհետև ոստիկանության բաժնում իրեն մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել, ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի։

Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար տիկնոջը կտրամադրենք անհրաժեշտ իրավաբանական օգնություն։

Քաղաքացու համաձայնությամբ՝ հրապարակում եմ նրա դաստակի լուսանկարը՝ ձեռնաշղթայի թողած հետքով»։