Օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով. Սուրենյան


Օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով. Սուրենյան
Հուլիս 21 18:40 2020

Սև ծովից սկսվել է Հայաստանի Հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 

«Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։ Այսօր 18։00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը: