ՀՀ ԶՈՒ տանկային ստորաբաժանումը գիշերային պայմաններում մասնագիտական պարապմունք է անցկացրել


ՀՀ ԶՈՒ տանկային ստորաբաժանումը գիշերային պայմաններում մասնագիտական պարապմունք է անցկացրել
Հուլիս 20 14:30 2020

Անձնակազմի պատրաստության աստիճանն ամրապնդելու եւ մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք։

ՊՆ-ից  հայտնում են, որ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ գերազանց կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։