«Իսսո մոլ»-ում ռումբի մասին ահազանգը կեղծ էր


«Իսսո մոլ»-ում ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Հուլիս 20 13:32 2020

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

«Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնից հայտնեցին, որ ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. «Չենք կարող ասել, թե ումից էր ահազանգը, բայց արդեն բնականոն հունով աշխատում ենք»,- ասաց աշխատակիցը: 

Նշենք, որ վերոնշյալ հաստատություններում քաղաքացիների տարհանում էր իրականացվել: