Հրազդան քաղաքի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել


Հրազդան քաղաքի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Հուլիս 20 12:35 2020

Հուլիսի 19-ին, ժամը 19:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Վալյա Դ․-ի (ծնված 1940 թ.) դին: