Իրանի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել


Իրանի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել
Հուլիս 20 09:58 2020

Պայթյուն է որոտացել Իրանի կենտրոնական Սպահան նահանգի էլեկտրակայանում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական «ԻՐՆԱ»-ին, պայթյունը կիրակի է տեղի ունցել, սակայն միջադեպի հետևանքով զոհեր չեն գրանցվել:

Տեղի էլեկտրական ընկերության տնօրենի խոսքով՝ կատարվածի համար պատճառ է դարձել էլեկտրակայանի տրանսֆորմերի պայթյունը, որին կրակի բռնկում է հաջորդել:

Էլեկտրակայանի աշխատանքն այնուհետև դադարեցվել է երկու ժամով: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք պայթյուններ և բռնկումներ են գրանցվում իրանական միջուկային և ռազմական կառույցներում: