Վրաստանի Գուրիայի շրջանում ավարտվել է «Արևելք-Արևմուտք» միջազգային մայրուղու Ջապանա-Լանչխուտիի 14 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, հայտնում է sputnik-georgia-ն:
Այն «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու կամ Եվրոպական տարանցիկ ճանապարհի՝ E-60-ի մասն է, որը եվրոպական տրանզիտային երկրորդ միջանցքն է մեծությամբ: Այս ճանապարհը սկսվում է Բրեստից (Ֆրանսիա) և ավարտվում Իրկեշտամում (Ղրղզստան): Վրաստանում E-60-ը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում Սև ծովի ափին ՝ Փոթի նավահանգստի մոտ:
Վրաստանում ճանաճարհի երկարությունը 392 կմ է:
«Սա կլինի «Արևելք-Արևմուտք» մայրուղու կարևոր հատված: Դա շատ վտանգավոր ճանապարհ էր ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ վարորդների համար»,- ճանապարհի բացման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ճանապարհի կառուցումն արժեցել է 254 մլն լարի՝ շուրջ 79,4 մլն դոլար:










