Նանտի տաճարի հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 17-րդ դարի երգեհոնը


Նանտի տաճարի հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 17-րդ դարի երգեհոնը
Հուլիս 19 22:50 2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է XVII  դարի երգեհոնը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը: 

«Մեծ երգեհոնն ամբողջովին այրվել է, այն այլևս չկա, հավատացնում եմ ձեզ,- հայտարարել է Նանտի հրշեջ-փրկարարական  ծառայության ղեկավար Լորան Ֆերլեն:

Կրակը հաջողվել էր մեկուսացնել 3 ժամում: Եղել էր կրակի երեք օջախ:

Նանտի Պողոս և Պետրոս սրբերի տաճարը (XV-XVI) Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից է: Բարձրությամբ այն 6 մետրով զիջում է Փարիզի Աստվածամոր տաճարին:

Վերջին անգամ տաճարն այրվել էր 1972-ին: