Աֆղանստանում երկու ռումբ է պայթել. կան զոհեր


Աֆղանստանում երկու ռումբ է պայթել. կան զոհեր
Հուլիս 19 19:10 2020

Աֆղանստանի ճանապարհների վրա տեղակայված երկու ռումբերի պայթյունի հետևանքով 5 իրավապահ է մահացել, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է tolonews.com կայքը:

Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Պակտիկա նահանգի Սուրոբի շրջանում` կիրակի առավոտյան: Դեպքի հետևանքով մահացել է տեղի ոստիկանության ղեկավարն ու նրա 3 ծառայակիցներ:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավային Զաբուլ նահանգի Շախր է Սաֆա շրջանում: Պայթյունի հետևանքով մահացել է տեղի ոստիկանության ղեկավարը, նրա 4 աշխատակիցները վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց: