Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված լարված իրադրության հենց առաջին օրվանից տարբեր աշխարհահռչակ հայեր իրենց սոցալական ցանցերի անձնական էջերում փոստերի և սթորիների միջոցով միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություների։ Եվ Գոհար Ավետիսյանը, ով միշտ աչքի է ընկել իր ակտիվությամբ սոցիրալական ցանցերում և բազմիցս լուսաբանել է իր այցերը Հայաստան և միշտ նշել, որ շատ է սիրում իր ծննդավայրը, այս օրերին զարմանալիորեն լուռ էր և չէր արձագանքում կատարվող գործողություններին։ Նրա այդ քայլը հայ օգտատերերի կողմից բազմաթիվ քննադատությունների է արժանացել։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:
Քիչ առաջ Գոհար Ավետիսյանը ինստագրամյան հրապարակում է արել, որը ներկայացնում ենք ստորև՝