Հակառակորդի ԱԹՍ-ից խոցվել է քաղաքացիական եւս 1 մեքենա. բարեբախտաբար զոհեր չկան


Հակառակորդի ԱԹՍ-ից խոցվել է քաղաքացիական եւս 1 մեքենա. բարեբախտաբար զոհեր չկան
Հուլիս 16 22:48 2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի անօդաչու թռչող սարքից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկի լուսանկարը:

«Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է: Բարեբախտաբար զոհեր չկան»,- լուսանկարին կից գրառում են արել կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ այսօր հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել էր ԱԻՆ մեքենային, բարեբախտաբար տուժածներ չկան: