Ծանր օր ենք ունեցել, 30 տարվա ընթացքում առաջին անգամ ենք պատսպարվել ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ


Ծանր օր ենք ունեցել, 30 տարվա ընթացքում առաջին անգամ ենք պատսպարվել ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
Հուլիս 16 21:55 2020

Բավականին ծանր օր ենք ունեցել, հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը, այս մասին Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված բրֆինգին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ ու առանձնահատուկ էր մեր վերջին 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում, որովհետև օրվա երկրորդ կեսին քաղպաշտպանությունը և պատսպարման գործողությունները հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա», - ասաց մարզպետը։

Նա ընդգծեց. «Սա նորություն էր մեզ համար, որովհետև եթե այլ հրետակոծումների ժամանակ թշնամին դիտելի է, թե որտեղ է, այս պարագայում, ըստ էության, թիրախավորված էր ամբողջ տարածքը և մենք կարողացանք ապահովել տոտալ պատսպարում ոչ միայն մարդկանց, այլ նաև տրանսպորտային միջոցներին»:

Նա նշեց, որ, ցավոք սրտի, Չինարիում մենք ունեցանք հարված ԱԻՆ մեքենայի վրա, այն էլ իրականացվել էր վիրավորին օգնություն ցուցաբերելու ժամանակ, այլապես այդ տրանսպորտային միջոցը ևս եղել է պատսպարված ծածուկ վայրում: