Միրաք գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ կա տուժած


Միրաք գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ կա տուժած
Հուլիս 15 09:45 2020

Հուլիսի 14-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդիկ Հ․, ծնված 1950 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 7 մ): 

 

Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: