Նիկոլ Փաշինյանը՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավորության մասին (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավորության մասին (տեսանյութ)
Մայիս 5 14:54 2017

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկայացրել, թե ինչպես պետք է շահագործվի Աջափնյակում մետրոյի կայարանը:

«Արդեն երկար տարիներ Աջափնյակում մետրոյի կայարանի շահագործման հանձելու ուղղությամբ որևէ բան չի կատարվել: Ինչպես գիտեք՝ մեր նախընտրական ծրագրում կետ կա, համաձայն որի՝ մինչև 2022 թ. մենք պարտավորվում ենք շահագործման հանձնել Երևանի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան և տրամաբանորեն ամենահավանականը Աջափնյակի կայարանն է»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութու ասել է Փաշինյանը՝ հավելելով. «Դուք տեղյակ եք, որ Տարոն Մարգարյանը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները Աջափնյակ կայարանի շահագործման խոստումը համարում են ոչ իրատեսական՝ չնայած նրան, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանը Աջափնյակի առնվազն երկու կայարանի շինարարությունը համարում էր իրատեսական»:

Փաշինյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում  ծրագրի իրականացումը:

«Ինչպես եմ ես պատկերացնում դրա շահագործման հանձնումը մինչև 2022 թ. և ինչ վիճակում է այս պահին կայարանի շահագործումը: «Բարեկամության» մետրոյից մինչևՀրազդանի կիրճը բոլոր կոմունիկացիոն թունելները և երթային թունելը պատրաստ են, իսկ Աջափնյակի հատվածում բոլոր կոմունիկացիոն թունելներն են պատրաստ, այստեղ, ըստ ըստ էության, մնում է երթային թունելի կառուցումը և կայարանի կառուցումը, այս պրոցեսում բարդ խնդիրը կամրջի կառուցումն է, որը պիտի անցնի Հրազդան գետի վրայով և այս Աջափնյակի հատվածը միացնի Արաբիկիր հատվածին: Բարդ խնդիրը նաև ֆինանսական առումով սա է: Բանն այն է, որ հենց այսօր Երևան քաղաքում իշխանություները գործարկում են վարկային մի ծրագիր, որը կոչվում քաղաքային զարգացման ծրագիր, որով Նորագավիթ թաղամասը շրջանցող ճանապարհ են կառուցել, որը անցնում է Շիրակի փողոց և նախատեսվում է, որ այն Շիրակի փողոցով հասնի Կարմիր բլուր և 250 մ երկարությամբ թունել կառուցվի Հրազդան գետի վրայով, որը Կարմիր բլուրի հատվածը կմիացնմի Մալաթիա Սեբաստիա համայնքին: Եվ հետո այդ ճանապարհը շարունակվելու է մինչև Աշտարակի խճուղի, ես կարծում եմ, որ այդ կամրջի կառուցումը այս փուլում նպատակահարմար չէ, քանի որ այն կարող է գործել այլ սցենարով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: