ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Instagram-ի իր օգտահաշվում տեսագրություն է տեղադրել, որտեղ նա աշխատանքից հետո պարում է իր երեխաների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պարային երեկո աշխատանքից հետո իմ տղաների հետ», — տեսագրությունը մակագրել է Իվանկան։
Ավելի վաղ Իվանկա Թրամփը հայտարարել է, որ իր հոր թիմի պաշտոնական անդամ կդառնա, սակայն աշխատավարձ չի ստանա։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցների, ԱՄՆ նախագահի դուստրը հասանելիություն է ստացել գաղտնի տեղեկություններին եւ ազդում է հոր վրա կարեւոր որոշումներ ընդունելիս։










