«Երջանիկ եմ, որ ունեմ քեզ». Սոֆի Դեւոյան կրտսերի ջերմ շնորհավորանքը տատիկին


«Երջանիկ եմ, որ ունեմ քեզ». Սոֆի Դեւոյան կրտսերի ջերմ շնորհավորանքը տատիկին
Հուլիս 8 23:28 2020

Պարուհի, պարուսույց Սոֆի Դեւոյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Նրան շնորհավորել է նաեւ թոռնուհին՝ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը։

Սոֆին իր միկրոբլոգում ջերմ լուսանկար է հրապարակել, որում գրկել է տատիկին։ «Ծնունդդ Շնորհավոր, Իմ ԱմենաՏԱՏԱ... Երջանիկ եմ, որ ունեմ Քեզ»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին ու բազմաթիվ բարեմաղթանքներ գրել։