Կիկիսոբլու. գեղեցկուհի արքայադուստր, որը ողջ կյանքի ընթացքում լվացքատանն է աշխատել


Կիկիսոբլու. գեղեցկուհի արքայադուստր, որը ողջ կյանքի ընթացքում լվացքատանն է աշխատել
Հուլիս 8 23:10 2020

Նախանցած դարի վերջին ամերիկացի հայտնի լուսանկարիչը լուսանկարել է մի տարեց հնդկուհու՝ դրա դիմաց նրան տալով մեկ դոլար։ Լուսանկարում պատկերված կինը հայտնի է որպես արքայադուստր Անջելինա։

 

Արքայադուստր նրան պատահմամբ չէին անվանում, քանի որ նա հնդկացիների գլխավոր հրամանատարի՝ Սիեթլի դուստրն էր։ Ի դեպ, ԱՄՆ-ի հայտնի քաղաքներից մեկը հենց նրա պատվին է անվանվել։ Կիկիսոբլուն ծնվել է 1820 թ․։ Երբ հրամանատարին մի օր այցելեց նրա սպիտակամորթ ընկերներից մեկը, վերջինս, տեսնելով գեղեցիկ ու երիտասարդ աղջկան, ասաց, որ նա արժանի է լավագույն անվանը, և անվանեց նրան արքայադուստր Անջելինա։ Հենց այդպես էլ ստեղծվեց նրա կեղծանունը։

Հարկ է նշել, որ հնդկացիների կյանքը նախկինի համեմատ այսօր շատ է փոխվել։ Անջելինան, ինչպես և հայրը, քրիստոնյա էր։ 1855 թ. որոշվեց նրանց ցեղին վտարել բնակության վայրից։ Բոլոր հնդկացիները վտարվեցին, սակայն Անջելինան հակադրվեց սպիտակամորթ անձի հրամանին և մնաց ապրելու փոքրիկ քաղաքում, որը մոտ է ներկայիս Սիեթլին։

Նա արդեն 35 տարեկան էր և ուներ սեփական, բայց շատ փոքրիկ տնակ ծովափին։ Ապրուստի գումար վաստակելու համար նա սկսեց լվացք անել ու զամբյուղներ հյուսել։ Վերջիններս լավ որակ ունեին, և եթե սկզբնական շրջանում նա ինքնուրույն էր վաճառում դրանք, ապա հետագայում զամբյուղներով սկսեց հետաքրքրվել մի խանութ, որը մասնագիտացված էր անտիկվարիատների և էթնիկ ապրանքների վաճառքի մեջ։

Ժամանակի ընթացքում նա նկատեց, որ հնդկացիների մասին հիշողությունները ջնջվում են։ Ինչպես և լվացք անողներից շատերին, նրան ևս սկսեց տանջել արթրիտը, սակայն աշխատանքից կինը չհրաժարվեց։ Շրջապատում նրան լավ էին վերաբերվում, ոմանք նաև լրջորեն հարգում էին։

Սակայն տարեց կնոջն օգնել ազդեցիկ մարդիկ, չգիտես ինչու, չէին կամենում, չնայած կարելի է նաև ենթադրել, որ հայտնի հրամանատարի հպարտ աղջիկը պարզապես հրաժարվում էր օգնությունից։ Նա երիտասարդ ժամանակվա նման այլևս գեղեցիկ չէր, այլ մաշված ու կնճռոտ դեմք ուներ։ Աշխատել լվացքատանը չէր դադարում։ Տեղի մանկապարտեզի երեխաները, սակայն, նրան չէին սիրում, մշտապես ծաղրում էին նրան ու ծիծաղում։ Նման դեպքերում տարեց կինը քարեր էր նետում երեխաների վրա, չնայած որ դժվար դրանցից որևէ մեկը երբևէ կպած լինի նշանակետին։

Մահացել է 75 տարեկան հասակում, և նրանով ընդհատվել է Սիեթլ հրամանատարի սերունդը։