Հուլիսի 7-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կայարան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող ամառային խոհանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:39-ին, մարվել` 15:18-ին։ Այրվել են խոհանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (30 քմ) և գույքը:










