Քիմ Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչով է հանդես եկել


Քիմ Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչով է հանդես եկել
Հուլիս 7 12:18 2020

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Facebook սոցցանցում՝ հորդորելով աջակցել Հայաստանում համավարակից տուժած փոքր բիզնեսին։ Նա #SupportArmenia հաշթագով գրառում է կատարել՝ նշելով, որ համավարակի պայմաններում շատ արտադրություններ ստիպված են եղել կրճատել իրենց արտադրությունը։ Քարդաշյանը գրել է, որ «ֆինանսական օգնության մատչելիությունը միշտ չէ, որ հասանելի է, և շատ փոքր, ընտանեկան ձեռնարկություններն ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90%-ով»։