Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ. տուժածներ չկան


Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ. տուժածներ չկան
Հուլիս 6 09:12 2020

Հուլիսի 5-ին, ժամը 15:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է փայտյա տնակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:16-ին: Այրվել է փայտյա տնակ (մոտ 13 քմ)։