Ինչպես է ծանր վիրավորում ստացած աղավնին պատերազմի ժամանակ փրկել ֆրանսիացի զինվորներին․ կենդանիներ, որոնք իրենց հետքն են թողել պատմության ընթացքի վրա


Ինչպես է ծանր վիրավորում ստացած աղավնին պատերազմի ժամանակ փրկել ֆրանսիացի զինվորներին․ կենդանիներ, որոնք իրենց հետքն են թողել պատմության ընթացքի վրա
Հունիս 30 17:08 2020

 

Պատմությանը հայտնի են մի շարք դեպքեր, երբ կենդանիներն ազդել են պատմության ընթացքի վրա։ Որոշ կենդանիների շնորհիվ մարդիկ հիվանդություններից բուժվելու միջոցներ են գտել, իսկ որոշ կենդանիներ էլ օգնել են հաղթել պատերազմում կամ հաջող քաղաքական կարիերա սկսել։ Ինչպես հայտնի է, կենդանիները մարդկանցից ավելի շուտ են եղել տիեզերքում։

 
Շուն, որը ոչնչացրել է աշխարհի ամենավտանգավոր հանցագործին

2011 թվականի մայիսի 2-ին հատուկ պատրաստվածություն անցած բելգիական հովվաշունը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանման հետ մասնակցում էր համար 1 ահաբեկչին գտնելու գործողություններին։

Իհարկե, Ուսամա Բեն Լադենի ոչնչացման գործողության մանրամասները գաղտնի են պահվում, սակայն զինվորական հրամանատարությունը նշում է, որ գործողությունը հաջող ավարտ չէր ունենա, եթե օգնության չհասներ խիզախ շունը։

Կոկորդիլոսներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կռվել են դաշնակիցների կողմից

Ռազմական պատմության ամենադաժան և ամենաարյունալի հաշվեհարդարներից մեկը ոչ թե մարդու ձեռքով է եղել, այլ կենդանու երախով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Ռամրիի ճակատամարտն անգամ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես ամենաշատ մարդկային զոհեր գրանցած ճակատամարտ, որը եղել է կոկորդիլոսների հարձակման պատճառով։ Տարբեր հաշվարկներով 500-ից մինչև 1000 ճապոնացի զինվոր է զոհվել հազարավոր կոկորդիլոսների հարձակման պատճառով։

Նյուֆաունդլենդ, որը փրկել է Նապոլեոնի կյանքը

Գոյություն ունի մի առասպել, որի համաձայն՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտն անխուսափելի մահից փրկվել է շան օգնությամբ, որի սեռն ու տեսակն անհայտ են մնացել։ 1815 թվականին այն նավը, որով Նապոլեոնը փախուստի էր դիմում Էլբա կղզուց, ծածկվում է հսկայական ալիքով, իսկ կայսրը նավից դուրս է նետվում։

Բարեբախտաբար, նյուֆաունդլենդը նետվում է ջուրը և Նապոլեոնին պահում ջրի երեսին, մինչև վերջինս կարողանա հասնել ափ։

Շեր Ամի՝ հերոս փոստային աղավնին

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Շեր Ամին այն բազում թրչուններից մեկն էր, որոնց ԱՄՆ-ի ազդանշանային կորպուսը Ֆրանսիայում օգտագործում էր, որպեսզի կարևոր հաղորդագրություններ փոխանցեր մարտի դաշտից։

Առաջադրանքներից մեկի ժամանակ, որը պատմության մեջ հայտնի է Մյոզ-Արգոնյան հարձակում անվանումով, Շեր Ամին հայտնվում է գերմանական զորքերի կրակի տակ։ Աղավնին ընկնում է գետնին, սակայն անմիջապես էլ օդ է բարձրանում։ Ծանր վիրավորում ստացած, մի աչքը կուրացած և մեկ վիրավոր ոտքով նա շարունակում է իր թռիչքը և ի վերջո հասնում իր նպատակակետին։

Արդյունքում դաշնակիցների անհետացած վաշտը փրկվում է, իսկ խիզախ թրչունը ֆրանսիական կառավարության կողմից պարգևատրվում է «Մարտական խաչ» շքանշանով։