3 հասարակ կանայք, որ կարողացել են ամուսնանալ արքայազնների հետ ու հայտնվել կյանքի իրական հեքիաթում


3 հասարակ կանայք, որ կարողացել են ամուսնանալ արքայազնների հետ ու հայտնվել կյանքի իրական հեքիաթում
Հունիս 30 20:58 2020

Յուրաքանչյուր կին երազում է ամուսնանալ արքայազնի հետ։ Դեռ մանկուց հասարակ աղջիկները փորձում են պատկերացնել, թե մի օր նրանց կայցելի սպիտակ ձի հեծնած արքայազնն ու նրանց կտանի հեռու-հեռուներ, որտեղ իրենք կվայելեն սիրո անասելի հեքիաթը։ Սակայն այս կանայք ոչ միայն երազել են այդ մասին, այլև կարողացել են երազը վերածել իրականության։ Առաջարկում ենք ծանոթանալ 3 իրական Մոխրոտիկների, ովքեր հասարակ կնոջից վերածվել են իսկական թագուհու։ 

 
1. Ուոլիս Սիմփսոն և Էդուարդ 8-րդ 

Իրենց հանդիպման պահին՝ 1931թ.-ին, Ուոլիսը դեռևս ամուսնացած էր իր երկրորդ ամուսնու հետ, սակայն դա չխանգարեց արքայազն Էդուարդին մինչև ականջների ծայրը սիրահարվել հասարակ ամերիկուհուն, ով, սակայն, բացասական վերաբերմունք ուներ Էդուարդի արքայական ծագման հանդեպ։ Հենց սա էլ գրավեց Էդուարդին, ով Ուոլիսի մեջ սիրում էր նրա պարզությունն ու հասարակ լինելու կարողությունը։ Երբ Էդուարդի հայրը մահացավ, նա ստիպված ստանձնեց թագավորական պարտականությունները, սակայն դա չափազանց կարճ տևեց. մի քանի ամիս անց նա հրաժարվեց գահից, որպեսզի ապրի սովորական կյանքով իր սիրելիի հետ։ 

Հասարակությունը չքննադատեց Էդուարդին իր որոշման համար ու չմեղադրեց Ուոլիսին, որ նա գողացել է իրենց թագավորի սիրտը։ Նրանք հավատարիմ ապրեցին իրար հետ ու դարձան սիրո վառ օրինակ։ Անգամ ընտանիքի ընկերներն էին վկայում, որ Էդուարդը պատրաստ էր ամեն ինչ տալ իր սիրելիի համար։ 

2. Գրեյս Քելլի և արքայազն Ռենյե

Այս գեղեցկագույն զույգն իրար հանդիպեց Կաննի կինոփառատոնի ժամանակ, որի ընթացքում էլ հենց Ռենյեն անհույս սիրահարվեց իր ապագա կնոջը։ Նրանք սկսեցին սիրային նամակագրական կապ պահել և մի օր էլ Գրեյսն ընդունեց Ռենյեի առաջարկն ու մեկնեց Մոնակո՝ ծանոթանալու այն փոքր պետությանը, որը կառավարում էր իր սիրելին։ Նրանք շուտով ամուսնացան, ու Գրեյսը իր շքեղությամբ շլացրեց բոլորին։ Դեռ երբեք Մոնակոն այդքան չէր հայտնվել ուշադրության կենտրոնում, որքան որ Գրեյսի ու Ռենյեի կառավարման ընթացքում։ 

Եթե 1982թ.-ին Գրեյս Քելիի կյանքը չավարտվեր դժբախտ պատահարի ընթացքում, նա կտեսներ, որ մինչ օրս իր սերունդները շարունակում են ծաղկեցնել Մոնակոն։ Նրա թաղման արարողության ժամանակ Գրեյսի ամուսինը նշեց, որ նա ոչ միայն ուրախություն էր բերում հասարակությանը, այլ նաև իր կյանքն ու ամեն օրն էր լցրել ուրախությամբ։ 

3. Ռիտա Հեյվորտ և Ալի Խան

Նախքան Գրեյս Քելլին Ռիտա Հեյվորտն արդեն հասցրել էր նվաճել ֆիլմաշխարհն ու, առհասարակ, աշխարհն իր անչափելի գեղեցկությամբ։ Նրան նույնիսկ այդ պատճառով անվանում էին սիրո թագուհի։ Ռիտան մինչ Ալիին հանդիպելը հասցրել էր բաժանվել իր նախկին ամուսնուց ու խորը դեպրեսիայի մեջ էր, երբ հանդիպեց արքայազնին։ Նրա դեպրեսիան, սակայն, չէր խանգարում, որ Ալին իր համար թանկարժեք վարդեր գներ, զարդեր նվիրեր ու անգամ Ռիտայի համար գներ նրա պուդելին։ Ռիտան ի վերջո չկարողացավ դիմանալ բոլոր այս գայթակղություններին, ու Ալի Խանի իր առաջին կնոջից ապահարզանից հետո ամուսնացավ նրա հետ։ 

Նրանց ամուսնությունը, սակայն, երկար չտևեց, ու ընդամենը 4 տարի անց զույգը բաժանվեց։ Սակայն ամուսնությունից մնաց Ռիտայի մեծագույն հարստությունը՝ նրա դուստր Ժասմինը, ով մեծացավ ու սկսեց զբաղվել բարեգործությամբ՝ դառնալով ծնողների հպարտությունը։