Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել. նշանակվել է ծառայողական քննություն


Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել. նշանակվել է ծառայողական քննություն
Հունիս 29 20:13 2020

Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երեւում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների եւ պաշտպանիչ միջոցների են։

Նշվածի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու եւ մասսայական միջոցառումներ կազմակերպելու եւ մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում՝ բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով`զերծ մնացեք մասսայական միջոցառումներից, կրեք դիմակ եւ պահպանեք սոցիալական հեռավորություն։