7 տարի հետախուզման մեջ գտնվող 61-ամյա Գագիկը ներկայացել է սահմանային անցակետ


7 տարի հետախուզման մեջ գտնվող 61-ամյա Գագիկը ներկայացել է սահմանային անցակետ
Հունիս 29 17:21 2020

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 05.29-ին, Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել 61-ամյա Գագիկ Ա.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) եւ 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: