Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննվում է ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) դիմումները, որից հետո կկազմի արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին:
Armday.am-ի թղթակիցը փոխանցում է, որ նիստին ներկա «Ծառուկյան» դաշինքից ընտրված թվով 11 պատգամավորներ և նրանց ներկայացուցիչները պնդեցին, որ ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել և, ըստ էության, չեն հրաժարվում պատգամավորական մանդատից: Խոսքը վերաբերվում է Խաչիկ Մանուկյանին , Արարատ Զուրաբյանին, Սերգեյ Բագրատյանին, Մուշեղ Սաղաթելյանին, Հրանտ Դավթյանին,Վահան Կարապետյանին, Արտոմ Ծառուկյանին, Արթուր Մանուկյանին, Նապոլեոն Ազիզյանին, Մանուկ Սուքիասյան, Ալիկ Եղիկյան:
Նշենք, որ ԿԸՀ էին ներկայացել պատգամավորներից մի քանիսը, մյուսների փոխարեն՝ նրանց ներկայացուցիչները:
Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը, որոնց թվում էին նաև վերոնշյալ թեկնածուները:










