«Կարոտած խոսեցինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք՝ էս վիրուսն անցնի». Վաչե Թովմասյան


«Կարոտած խոսեցինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք՝ էս վիրուսն անցնի». Վաչե Թովմասյան
Հունիս 26 14:11 2020

Դերասան, հումորիստ, հաղորդավար Վաչե Թովմասյանի գրառումը․ «Վա՜խ Գևո ջան։ Սիրտս կտոր-կտոր եղավ... ախր մի շաբաթ առաջ էր, հեռախոսիս վրա գրվեց «Gevo Legend», երկար կարոտած խոսացինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք, էս վիրուսն անցնի․․․ Իմ հանդիպած էն ամենամաքուր հոգիներից մեկը, պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ: Ես դեռ էն ժամանակ էի շատ հպարտ, որ մենք ընկերներ դարձանք, երջանիկ էի, որ վստահել, համաձայնել էիր աշխատել ինձ հետ, հիմա էլ... լացս գալիս ա ճշտով։ Աստված հոգիդ լուսավորի, Գևս»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է դերասան, հումորիստ Գևորգ Դոդոզյանը։