Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Վերջինն, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ժամանել են շտապօգնության աշխատակիցները:










