Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ (տեսանյութ)


Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ (տեսանյութ)
Հունիս 25 15:17 2020

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝

▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,

▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,

▪ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։

Հայտերն ընդունվում են մինչև ս/թ․ հուլիսի 30-ը։