CNN-ին հայտն է դարձել պատմություն ամերիկացի մի զույգի մասին, ովքեր իրենց մեկական երիկամները նվիրատվիրել են միևնույն մարդուն՝ փրկելով նրա կյանքը։
2004թ.-ին դժբախտ պատահարից մահացած տանիքագործ Բրայան Հարրինգտոնի ներքին օրգանները` սիրտը, թոքերն, լյարդը և այլն, փրկել են շատ մարդկանց, որոնք այդպիսի դոնորների կարիք ունեին։ Իսկ Բրայանի կինը հետագայում ծանոթացել է ամուսնու երիկամի շնորհիվ փրկված Ջեֆրի Գրենջերի հետ։
Դեպքից 16 տարի անց պարզվել է, որ Գրենջերին ևս մեկ երիկամ է անհրաժեշտ։ Եվ Թերրին նրան առաջարկել է իր երիկամը և որոշ ժամանակ անց տեղի է ունեցել վիրահատությունը ու Գրենջերի կյանքը նորից է փրկվել։
Այժմ ամուսինների երիկամները «միասին ծերանում են» մեկ ուրիշի օրգանիզմում։










