«Ամենալավ ծննդյան օրը». Անահիտ Սիմոնյանի թանկարժեք նվերն ու 33-ամյակը նշելու տարբերակը


«Ամենալավ ծննդյան օրը». Անահիտ Սիմոնյանի թանկարժեք նվերն ու 33-ամյակը նշելու տարբերակը
Հունիս 24 00:00 2020

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Անահիտը դառնում է 33 տարեկան: Նա իր օրը նշում է Լաստիվերում:

Երգչուհին Ինստագրամի իր էջում 2 նոր լուսանկար է հրապարակել: Առաջինում ցույց է տվել իր հայրիկի նվերը տարեդարձի առթիվ՝ նոր մեքենա: Երգչուհին շնորհակալություն է հայտնել հայրիկին այս նվերի համար:

Երկրորդ լուսանկարում Անահիտը որդու՝ Արմանի հետ է: Նա հրապարակումը մակագրել է. «Ամենալավ ծննդյան օրը»: