«Գուցե աքլորը լավ ծուղրուղու է կանչում, բայց ձու, միևնույն է, կարողանում է ածել միայն հավը». Մարգարետ Թետչերի «երկաթե» 16 մտքերը կփոխեն ձեր կյանքը


«Գուցե աքլորը լավ ծուղրուղու է կանչում, բայց ձու, միևնույն է, կարողանում է ածել միայն հավը». Մարգարետ Թետչերի «երկաթե» 16 մտքերը կփոխեն ձեր կյանքը
Հունիս 22 20:17 2020

Մարգարետ Թետչերն իրավացիորեն համարվում է աշխարհի ամենաուժեղ կանանցից մեկը։ Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ նա կարողացավ զբաղեցնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը 11 տարի։ Առաջարկում ենք ծանոթանալ «Երկաթե լեդիի» 16 «երկաթե» մտքերին, որոնք նա թողել է որպես ժառանգություն ամբողջ աշխարհին։ 

1. Գուցե աքլորը լավ ծուղրուղու է կանչում, բայց ձու, միևնույն է, կարողանում է ածել միայն հավը։

2. Պարտությո՞ւն. ես չեմ հասկանում այդ խոսքի իմաստը։ 

3. Յուրաքանչյուր կին, ով հասկանում է տնային տնտեսության դժվարությունները, կարող է հասկանալ, թե ինչքան դժվար է կառավարել պետությունը։ 

4. Ոչ ոք այդպես էլ չէր հիշի բարի սամարացուն, եթե նա բարի լինելու հետ մեկտեղ նաև հարուստ չլիներ։ 

5. Եթե ցանկանում եք որևէ բան պայմանավորվել, գնացե՛ք տղամարդու մոտ, իսկ եթե ցանկանում եք որևէ բան անել, գնացե՛ք կնոջ մոտ։ 

6. Տունը պետք է կնոջ կյանքի կենտրոնը, ոչ թե սահմանը լինի։ 

7. Պետք է լավ ուսումնասիրել թշնամուդ, որպեսզի մի օր նրան բարեկամդ դարձնես։ 

8. Ամեն ինչ բաց սրտով անելը լավ գաղափար չէ։ Սիրտդ պետք է փակ պահես, որպեսզի լավ աշխատի։ 

9. Մեր մտքերի 90 տոկոսը վերաբերում են այն խնդիրներին, որոնք այդպես էլ մեր կյանքում չեն պատահելու։ 

10. Պետության ամենամեծ հարստությունը ռեսուրսները չեն, այլ մարդն է։ Պետությունը պետք է անի ամեն ինչ, որ մարդը կարողանա իրեն դրսևորել։ 

11. Կինը տղամարդուց լավ է կարողանում «ոչ» ասել։ 

12. Մարդուն հարկավոր է 10 վայրկյան ինչ-որ մեկի մասին կարծիք ձևավորելու համար։ Հետո այն անմիջապես փոխվում է։ 

13. Պարտադիր չէ զրուցակցիդ հետ համաձայն լինես, որպեսզի կարողանաս նրա հետ լեզու գտնել։ 

14. Լիդեր լինելը կին լինելու պես մի բան է։ Եթե դու ստիպված ես հիշեցնել, որ դու այդպիսին ես, ուրեմն՝ դու իրականում այդպիսին չես։ 

15. Համեստությունը մեր օրերում շատ թանկ է գնահատվում, իսկ աներեսությունն ուղղակի գին չունի։ 

16. Եթե ձեզ քննադատողները մի օր տեսնեն, թե ինչպես եք քայլում ջրի վրայով, կասեն. «Դա նրանից է, որ նա լողալ չգիտի»։