Հայ զինվորականներից կազմված 75-հոգանոց զորախումբը Մոսկվայում է (տեսանյութ)


Հայ զինվորականներից կազմված 75-հոգանոց զորախումբը Մոսկվայում է (տեսանյութ)
Հունիս 21 12:43 2020

Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները…

Հայ զինվորականներից կազմված 75-հոգանոց զորախումբը  Մոսկվայում է եւ նախապատրաստվում է Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում զինվորականների նախապատրաստական քայլերթի փորձերից տեսանյութ է հրապարակել եւ կից գրառում կատարել.

«Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները... Հաղթանակի շքերթին հաշված օրեր են մնացել»։

Բոլոր զինվորականները պաշտպանիչ դիմակներ են կրում քայլերթի ժամանակ: