Գեղարքունիքում Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, բախվելով քարերին, հայտնվել է ձորում. կա վիրավոր (լուսանկար)


Գեղարքունիքում Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, բախվելով քարերին, հայտնվել է ձորում. կա վիրավոր (լուսանկար)
Հունիս 20 20:10 2020

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Ժիրայր Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.5 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: