Աշտարակում՝ «Ինեկոբանկի» դիմաց, բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս շրջվել է (լուսանկար)


Աշտարակում՝ «Ինեկոբանկի» դիմաց, բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս շրջվել է (լուսանկար)
Հունիս 21 00:03 2020

Արագածոտնի մարզում, հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում բախվել են ՎԱԶ-2106 եւ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ 07-ը կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաեւ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: