Համացանցի շատ օգտատերեր բացասական են արձագանքել չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինայի`ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտին «Սպենսեր» կինոնկարում արքայադուստր Դիանայի դերը վստահելու որոշմանը: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ արքայական ընտանիքի կյանքի վերաբերյալ պատմական նոր դրամայի մեջ գլխավոր դերակատարման համար դերասանուհու ընտրությունը քննադատվել է Twitter-ում: Քննադատություններում նշվում է, որ «շատ բրիտանացի դերասանուհիներ ավելի համապատասխան կլինեն այս դերի համար»:
Ոմանք էլ նշել են, որ Ստյուարտն ու Դիանան նման չեն իրար: Ռեժիսորը, քննադատություններին ի պատասխան, նշել է, որ Քրիստենը ժամանակակից ամենահանճարեղ դերասանուհիներից է: