ARTN հեռուստաընկերությունը 30 տարեկան է (տեսանյութ)


ARTN հեռուստաընկերությունը 30 տարեկան է (տեսանյութ)
Հունիս 20 19:38 2020

ԱՄՆ -ում գործող առաջին հայկական հեռուստաընկերությունը 30 տարեկան է: Ընկերության հիմնադիր և տնօրեն Ռոբերտ Օղլախչյանը Armday.am - ի հետ զրույցում նշեց, որ այս տարիների ընթացքում շատ կարևոր դեր է ունեցել հեռուստաընկերությունը հայ համայնքի համար: Մենք շարունակելու ենք մեր անաչառ գործունեությունը ապահովելով հայրենիք և Սփյուռք անմիջական կապը, օբյեկտիվությունն ու անաչառությունը: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ ARTN հեռուստաընկերությունը կայուն է մնացել և այդ ամենի ամենած գնահատականը մեր բազմամիլիոն հեռուստադիտողն է: 

Armday.am - ը ևս շնորհավորում է Ռոբերտ Օղլախչյանին կայուն և հայրենանվեր գործունեության համար և մաղթում անխափան եթերներ։