Գեղարքունիքի ոստիկանները խուզարկությամբ ինքնաձիգ, հրացան, նռնակ և ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)


Գեղարքունիքի ոստիկանները խուզարկությամբ ինքնաձիգ, հրացան, նռնակ և ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)
Հունիս 20 00:00 2020

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա հունիսի 19-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Գեղարքունիքի մարզային վարչությունների, ինչպես և Գավառի բաժնի ծառայողները խուզարկեցին Գանձակ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու բնակարանը և  հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 43 հատ ինքնաձիգի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, գործարանային համարով օդամղիչ հրացան և այլն։

Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է