Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր


Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր
Հունիս 19 19:29 2020

Շատ մաշկաբաններ պնդում են, որ ժամանակակից մարդիկ ավելի հաճախ են լողանում, քան հարկավոր է։ Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր։

 

Վարակներ

Եթե մարդը հաճախ է ցնցուղ ընդունում, հատկապես՝ տաք, դա չորացնում է մաշկը, ինչը նպաստում է միկրոճեղքերի գոյացմանը։ Իսկ եթե միևնույն ժամանակ օգտագործվում է նաև օճառ կամ գել, դա վերացնում է օգտակար մանրէները մաշկի մակերեսին, ինչը նախադրյալներ է ստեղծում վարակների, այդ թվում՝ և մաշկային, զարգացման համար։

Արագությունը

Եթե ձեզ պարզապես անհրաժեշտ է հաճախ ցնցուղ ընդունել, դա արեք առավելագույն արագությամբ, փորձեք ջրի տակ մնալ 10-15 րոպեից ոչ ավելի։ Եթե անտեսեք այս խորհուրդը, կարող եք զրկել մաշկը պաշտպանիչ շերտից, ինչը վատ է անդրադառնում իմունիտետի վրա։

Սիրտը

Կարծիք կա, որ տաք լոգանք ընդունելը առաջ է բերում սրտի նոպա 5 անգամ ավելի հաճախ, քան ֆիզիկական վարժությունները։ Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի քրոնիկական խանգարումներ ունեցող մարդկանց տաք լոգանքը հակացուցված է, մանավանդ տարվա սառը եղանակին։