Որքա՞ն գումար են իրենց վրա ծախսում Քարդաշյանները


Որքա՞ն գումար են իրենց վրա ծախսում Քարդաշյանները
Հունիս 19 18:52 2020

The Sun-ի լրագրողները պարզել են, թե որքան գումար են իրենց վրա ծախսում Քարդաշյան-Ջեններ քույրերը:

Ծախսերի առումով առաջատարը Քիմ Քարդաշյան-Ուեսթն է: Քիմն ամսական ծախսում է 130 հազար ֆունտ սթեռլինգ: Այս գումարի մեծ մասը բաժին է հասնում 39-ամյա Քիմի անձնական մարզչին:


 

Անձնական վարսահարդարներին և դիմահարդարներին Քիմն ամսական վճարում է 1.5-2 հազար ֆունտ:

Քիմի քույրը՝ Քլոեն, ամսական ծախսում է 114 հազար ֆունտ: Գումարի մեծ մասը, ինչպես և Քիմի պարագայում, բաժին է հասնում անձնական մարզչին:


Մոտ 800 ֆունտ սթեռլինգ Քլոեն ծախսում է մաշկի խնամքի համար, երկու հազար ֆունտ՝ դիմահարդարման:

Արտաքին տեսքի խնամքի համար Քայլի Ջենները ծախսում է 111 հազար ֆունտ: Միայն մեկ ոճաբանը և միայն մեկ սանրվածքի համար վաստակում է 1.5 հազար ֆունտ:


Հայտնի քույրերից ամենատարեցը՝ Քորթնի Քարդաշյանը, ավելի զուսպ ապրելակերպ է վարում: Անձնական մարզչի, դիմահարդարման և մաշկի խնամքի համար Քորթնին ծախսում է 54 հազար ֆունտ:

 

Ամենազուսպ կենսակերպը վարում է Քենդալ Ջենները: Սուպերմոդելն ամսական ծախսում է 20 հազար ֆունտ: