Սուրբ մեղսագործները. Հռոմի պապեր, որոնք չէին հարգում եկեղեցին և օրենքները


Սուրբ մեղսագործները. Հռոմի պապեր, որոնք չէին հարգում եկեղեցին և օրենքները
Հունիս 18 21:16 2020

Քրիստոնեական եկեղեցու հիմնադրումից հետո Հռոմի պապը համարվում է Սուրբ Պետրոսի ժառանգորդը և հանդիսանում է ողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Համարվում է, որ եկեղեցու պատմության առաջին պապը Պետրոս առաքյալն էր։ Նրանից հետո պապական աթոռին նստել է 266 պապ, որոնցից 80-ը կանոնականացված են։ Առաջին պապերը, որոնք գլխավորել են կաթոլիկ եկեղեցին, իրական ճգնավորներ էին, որոնց մեծ մասը սպանվել կամ տանջվել են հռոմեացիների, բարբարոսների և այլ անգիտակից աթեիստների կողմից։

Ձեզ ենք ներկայացնում այն 7 պապերին, որոնք մյուսներից տարբերվում էին իրենց ապրելակերպով։

 

Հովհաննես X (860-929 թթ.)

Ծնված լինելով հոգևորականի և միանձնուհու գործած մեղքի արդյունքում՝ Հովհաննես X-ը, եթե հավատանք ժամանակակիցների բազմաթիվ վկայություններին, եկեղեցական գործերի նկատմամբ անգամ փոքր հետաքրքրասիրություն չէր ցուցաբերում։ Պապի ուշադրությունը սևեռված էր գեղեցիկ սեռին, և բոլոր 16 տարիները, երբ նա առաջնորդել է եկեղեցին, լի են եղել սիրային արկածներով և սիրուհիներին ապահովելու համար գումար հայթայթելու ջանքերով։

Հովհաննես X-ի սիրուհիներից մեկը՝ Թեոդորան, նրան դուստր պարգևեց՝ Մարոցիոյին, ով մոր մահից նրա տեղը զբաղեցրեց հոր անկողնում։ Այս պապի առաջնորդման շրջանը համարվում է կաթոլիկության ամենախայտառակ էջերից։

 

Հովհաննես XII (937-964 թթ.)

Եվս մեկ Հովհաննես, որին քրիստոնեությունից առավել հետաքրքրում էր հակառակ սեռի ուշադրությունը։ Կոպիտ և հեշտասեր պապն իր նստավայրը՝ Լաթերանյան պալատը, վերածեց պոռնիկների հավաքատեղիի։ Պատմաբան և դիվանագետ Լիուտպրանդ Կրեմոնսկին իր հուշերում օրինակներ է բերում պապի ոչ պատշաճ վարքագծից, այդ թվում՝ սեփական զարմուհու և սպասուհիների հետ հարաբերություններից։

Համարվում է, որ Հովհաննես XII-ը մահացել է սիրային հարաբերության ժամանակ Սատանայի կողմից։ Այդպես էին ասում մյուս պապերը։ Իսկ պատմաբանները չեն սիրում միստիֆիկացնել պապի մահը։ Նրանց մի մասը նշում է, որ պապը կաթվածահար է եղել ոմն Ստեֆանետայի հետ սեռական հարաբերության ընթացքում, իսկ մյուսների կարծիքով նրան սպանել է նրա սիրուհիներից մեկի խաբված ամուսինը։

 

Բենեդիկտ IX (1012-1055 թթ.)

Տարբեր աշխատություններում Հռոմի այս պապը հիշատակվում է որպես եկեղեցին և Սուրբ աթոռը չհարգող անձնավորություն։

Իր առաջնորդման տարիներին Բենեդիկտ IX-ը հասցրել է մի քանի անգամ դատարկել պապական գանձարանը՝ դրա պարունակությունը վատնելով օրգիաներ կազմակերպելու վրա, որոնց մասնակցում էին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ և անգամ կենդանիները։ Պապին երեք անգամ վռնդել են Վատիկանից, սակայն երեք անգամն էլ նա կարողացել է հետ բերել իր աթոռը։ Չորրորդ անգամն անհաջողության ավարտվեց, և պապը ձանձրույթից մահացավ մեկուսացված վանքերից մեկում։

 

Պավել II (1417-1471 թթ.)

Այս «Աստծու մեղքը» խախտում էր գրեթե բոլոր պատվիրանները, այդ թվում՝ շնանալը, ագահությունն ու որկրամոլությունը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ ծերուկը սիրում էր ոչ թե երիտասարդ աղախիններին, այլ ազնվական փոքր տղաներին։

Պավելը մահացավ վաղ տարիքում՝ 54 տարեկան հասակում։ Համաձայն պաշտոնական վարկածի՝ նա մահացել է սեխ ուտելով, սակայն մտերիմները գիտեին, որ պապը կաթված է ստացել սեռական ակտի ընթացքում։

 

Ալեքսանդր VI (1431-1503 թթ.)

Ռոդրիգո Բորջիան, ով իր աթոռին հայտնի էր որպես Ալեքսանդր VI, երբեք չի թաքցրել իր սիրային հարաբերություններն ու այն երեխաներին, որոնք լույս աշխարհ էին եկել պլանավորված կամ պատահական կապերից։ Նրա սիրուհիներից միայն մեկը՝ Վանոցա Կանաեին, պապին պարգևել է չորս ժառանգ։ Մյուս հինգ երեխաների մայրերի մասին տեղեկություններ չկան։

Ալեքսանդր VI-ն իր ապօրինի զավակներին անվանում էր զարմիկներ և չէր կաշկանդվում նրանց լավագույն պաշտոններում նշանակելուց։