Այսօր՝ հունիսի 15-ին, Shamshyan.com-ի փոխանցմամբ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 00։10-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 48-ամյա Տիգրան Կ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Գյումրիի բնակիչ, 51-ամյա Գ. Ի-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։










