Հյուսիսային պողոտայում երթեւեկած վարորդը հայտնաբերվել է


Հյուսիսային պողոտայում երթեւեկած վարորդը հայտնաբերվել է
Հունիս 15 22:53 2020

Օրերս սոցիալական կայքերից մեկում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենայի վարորդ երթեւեկում Հյուսիսային պողոտայում։ Մեքենան անցնում էր հետիոտների համար նախատեսված վայրով։

Հունիսի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ճշտեցին վարորդի ինքնությունը։ Նա նույն օրը հրավիրվեց ոստիկանություն եւ խոստովանեց, որ ինքն է մեքենայով ընթացել Հյուսիսային պողոտայի՝ հետիոտների համար նախատեսված հատվածով։

Ճանապարհային ոստիկանները նրա նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։