SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկի քրեակատարողական հիմնարկի ծառայողները հանձնուքի մեջ հայտնաբերել ու բացահայտել են խոշոր չափի հերոինի նմանվող սպիտակ փոշենման զանգված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթիկի գաղութում իր պատիժը կրող վանաձորցի Կորյուն Մուրադյանին, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ, այցի եկած քաղաքացին հանձնուք է հանձնել, որի մեջ քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են հերոինի նմանվող թմրանյութ: Փոշենման զանգվածը լցված է եղել 27 հատ շոկոլադե կոնֆետների մեջ: Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:













