Շիրակի մայր բուհում դիմորդների թիվն ավելացել է․ ո՞րն է ամենահրապուրիչ բաժինը


Շիրակի մայր բուհում դիմորդների թիվն ավելացել է․ ո՞րն է ամենահրապուրիչ բաժինը
Հունիս 15 18:36 2020

Dimord.am կայքի հրապարակած տվյալների համաձայն, Շիրակի պետական համալսարանի ամենաամեծ թվով դիմորդներ ունեցող բաժինը ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ են, որտեղ ընդունվելու համար դիմել են 84 հոգի, կա 5 անվճար և 30 վճարովի տեղեր։ Որոշակի մրցակցություն սպասվում է նաև անգլերեն լեզու և գրականություն բաժնում, որտեղ դիմել են 36 հոգի՝ 3 անվճար և 26 վճարովի տեղերի համար։ Դիմորդները հետաքրքրված են նաև հոգեբանություն բաժնով, թարգմանչական գործով։ Ամենաքիչ դիմորդ ունեցող բաժինը ֆիզիկան է, ընդամենը մեկ դիմորդ է՝ մեկ անվճար և 15 վճարովի տեղերի համար։

Մաթեմատիկա բաժինն ունի 3 դիմորդ՝ մեկ անվճար և 15 վճարովի տեղերի համար, նույն տխուր պատկերն է աշխարհագրություն բաժնում, դեղագործական բաժնում էլ ընդամենը 2 դիմորդ է ՝ 20 վճարովի տեղերի համար։

Aravot.am-ի հետ զրույցում բուհի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն ասաց, որ դիմորդների ընդհանուր թիվը նախորդ տարվա հետ համեմատ մոտ 100-ով ավելացել է։ Բուհն այս տարի ունի 446 դիմորդ։

Համալսարանը չունի այդպիսի բաժին, որտեղ ընդհանրապես դիմորդներ չլինեն։ Թվարկելով, թե որ մասնագիտություններ են մրցակցային, բուհի ռեկտորի ժ/պ-ն արձանագրեց, որ բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է ոչ միայն Շիրակի պետական համալսարանում, այլ բոլոր բուհերում։ Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված դա, մի՞թե այդ ոլորտում հնարավոր չէ աշխատանք գտնել, ռեկտորի ժ/պ-ն պարզաբանեց, որ դիմորդները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ են տեղափոխվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։