Այսօր պետական տոնացույցով ՀՀ պետական խորհրդանիշների օրն է․ Աշոտյանը պետական խորհրդանիշների նշանակության մասին


Այսօր պետական տոնացույցով ՀՀ պետական խորհրդանիշների օրն է․ Աշոտյանը  պետական խորհրդանիշների նշանակության մասին
Հունիս 15 21:30 2020

Այսօր պետական տոնացույցով ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։

Քչերն են նկատել, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը օրենքում մի քիչ տարբերվում է Հայաստանի Սահմանադրության մեջ տեղ գտած նկարագրությունից:

Խոստովանեմ, որ այդ տարբերության հեղինակը ես էի, Ազգային Ժողովը ընդունեց այդ առաջարկությունը: Օրենքում նկարագրում է պատմական Հայաստանի թագավորություններից չորսի, և ոչ թե` չորս զինանշանները:

Այս հարցը կարեւոր եմ համարել, քանզի մեր պատմության ընթացքում Հայկական թագավորությունների, այն է՝ պետականության տարիների, քանակը իրականում 4-ից շատ ավելին է։

"Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: "