Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. այն չի վերաբերում բեռնափոխադրումներին


Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. այն չի վերաբերում բեռնափոխադրումներին
Հունիս 14 20:37 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ի ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։